Ֆիդանը և Բլինկենը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև։ Այս մասին հայտնում են Թուրքիայի ԱԳՆ-ից։
Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցերը, Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները, F-16-ի գնումն ու արդիականացումը, ինչպես նաև ուկրաինական հացահատիկի համաձայնագիրը։