Մակրոնը դատապարտել է Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի պայթյունը և օգնություն խոստացել
Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ: Կողմերը քննարկել են Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի պայթեցման հետեւանքները։
«Ես նախագահ Զելենսկիին իմ համերաշխությունն եմ հայտնել ուկրաինացի ժողովրդին Կախովկա ամբարտակի վրա հարձակումից հետո: Ֆրանսիան դատապարտում է բնակչությանը վտանգող այս դաժան արարքը: Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում մենք օգնություն կուղարկենք հրատապ կարիքները բավարարելու համար»,- գրել է Մակրոնը Twitter-ում: .