Սկանդա՞լ եք ուզում. Շուշան Պետրոսյանը` էթիկայի ու նախագահի հետ հանդիպման մասին. (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը այսօր վաղ առավոտից խորհրդարանում խուսափում է լրագրողներից, ասում էր իրեն այլ կերպարով են ներկայացնում: Ընդ որում՝ Շուշան Պետրոսյանը ցուցաբերում էր ագրեսիվ պահվածք:
Հիշեցնենք, որ Շուշան Պետրոսյանի վարքագիծը քննելու մասին դիմումը ԱԺ էթիկայի հանձնաժողովը այսօր վարույթ է ընդունել: Սրան զուգընթաց շրջանառվում է, որ Շուշան Պետրոսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին և խնդրել պահել իր տեղը խորհրդարանում: ԱԺ-ում լրագրողները փորձեցին զրուցել պատգամավորի հետ այս հարցերի շուրջ վերջինս պատասխանեց. «սկանդալ չունե՞ք, նյութ չկա՞. ես լավ գիտեմ ձեր խնդիրը»,- բարկացած պատասխանեց Շուշան Պետրոսյանը:
Նախագահի հետ հանդիպման վերաբերյալ հարցին քամահրանքով վերաբերեց:
Մանրամասները՝ տեսանյութում