Կենսաթոշակները` փետրվարի 3-ից
2016 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի փետրվարի 3-ից: Այս մասին տեղեկացնում են սոցիալական ապահովության պետական ծառայության լրատվական բաժնից: Ցանկացած խնդրի առկայության դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 114 թեժ գիծ: Ամեն օր՝ 9:00-18:00, բոլոր բջջայիններից ու Երևանի քաղաքային հեռախոսներից զանգերն անվճար են: