Լոս Անջելեսում տարրական դասարանների աշակերտների ծնողները ծեծկռտուքի են բռնվել ԼԳԲՏ-ի կողմնակիցների հետ (լուսանկար, տեսանյութ)
Լոս Անջելեսում տարրական դասարանների աշակերտների ծնողները ծեծկռտուքի են բռնվել ԼԳԲՏ-ի կողմնակիցների հետ։ Առնվազն մեկ մարդ վիրավորվել է։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Ծեծկռտուքը տեղի է ունեցել ոչ ավանդական սեռական կողմնորոշման ներկայացուցիչներին նվիրված «հպարտության միամսյակի» շրջանակներում երեխաներին միջոցառումներ պարտադրելու դեմ կազմակերպված հանրահավաքի ժամանակ։

Մասնավորապես, տարրական դասարանների աշակերտներին նախատեսվում է կարդալ գրող Մերի Հոֆմանի գիրքը, որը պատմում է ԼԳԲՏ+ ընտանիքների մասին, հայտնում է Daily Mail-ը։