Ադրբեջանը նախատեսում է մինչև 2026 թվականը 34 հազար ընտանիք վերաբնակեցնել Արցախի օկուպացված տարածքներում
Ադրբեջանը Մեծ վերադարձ ծրագրի շրջանակներում նախատեսում է մինչև 2026 թվականի վերջ 34 հազար ընտանիք վերաբնակեցնել Արցախի օկուպացված տարածքներում։
Այս մասին գրում է Haqqin.az-ը:
Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը ծրագրի մասին նշել է.
«Մեր ժողովրդի վերադարձը հայրենի հողեր Իլհամ Ալիևի կողմից մեր առջև դրված հիմնական խնդիրն է, և այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է»,- ասել է Հուսեյնովը։