ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նորընտիր անդամներին
ՀՀ ԱԳՆ-ն թվիթերյան միկրոբլոգում շնորհավորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նորընտիր անդամներին։
««Մաղթում ենք ամենայն հաջողություն միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իրենց պատասխանատու առաքելության մեջ»,- ասված է ԱԳՆ շնորհավորական ուղերձում։
ՄԱԿ ԱԽ 2024-2025 թթ. ոչ մշտական անդամներ են ընտրվել Սլովենիան, Ալժիրը, Սիեռա-Լեոնեն, Կորեայի Հանրապետությունը, Գայանան: