Իսրայելը սպառնացել է պատերազմի դեպքում Լիբանանը վերադարձնել քարե դար
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն այցելել է «Դակիչ բռունցք» զորավարժությունը։
Հայտարարության մեջ Գալանտը զգուշացրել է, որ եթե «Հըզբոլլահը» սխալվի և պատերազմ սկսի Իսրայելի դեմ, իրենք նրանց մեծ հարված կհասցնենք և Լիբանանը կվերադարձնեն քարե դար:
Պաշտպանության նախարարը հայտարարել է նաեւ, որ իրենք պատրաստ կլինեն պաշտպանել Իսրայելի քաղաքացիներին եւ հաղթական հարված հասցնել իրենց թշնամիներին: