Էրդողանն անձամբ ուզում է հանդիպել Պուտինին
Հունվարի 29-ին, թուրքական կողմի պնդմամբ ռուսական ռմբակոծիչի կողմից իրենց օդային տարածքը խախտելու դեպքից հետո, նախագահ Էրդողանը ցանկություն է հայտնել անձամբ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ: Տեղեկացնում է sondakika.com կայքը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է արտգործնախարարությանը Անկարայում ռուսական դեսպանատան միջոցով հանդիպման առաջարկություն անել Վլադիմիր Պուտինի:
«Հայտնեք ռուսական կողմին, որ ես ռուս-թուրքական լարված հարաբերություններն ավելի չխորացնելու նպատակով, ցանկանում եմ հանդիպել հարգարժան ՎլադիմիրՊուտինի հետ»,- հայտարարել է Էրդողանը:
Թուրքական կողմը վստահեցնում է, որ պաշտոնապես տեղյակ է պահվել ռուսական կողմին հանդիպման առաջարկի կապակցությամբ, սակայն ռուսական կողմից ոչ մի պատասխան դեռ չի եղել: