Կիևում սարսափելի կանխատեսում են արել
Կիևում սարսափելի կանխատեսում են արել՝ կապված Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի կործանման հետ:
Կախովկա հիդրոէլեկտրակայանի ոչնչացումը կհանգեցնի նրան, որ Ուկրաինայի հարավի դաշտերը հաջորդ տարի կարող են վերածվել անապատների։ Այս մասին հայտնում է Ագրարային քաղաքականության նախարարությունը։
Կախովսկայա հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած աղետը փաստացի թողել է Խերսոնի ոռոգման համակարգերի 94%-ը, Զապորոժիեի՝ 74%-ը և Դնեպրոպետրովսկի շրջանների 30%-ը առանց ջրի աղբյուրի։
Ինչպես հայտնել են նախարարությունում, ըստ նախնական գնահատականների, Խերսոնի շրջանում հիդրոէլեկտրակայանի պայթյունի հետևանքով աջ ափին մոտ 10 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր կմնան առանց ջրի: