Դոնեցկում պայթյուններ են հնչել
Դոնեցկի կենտրոնում և մի շարք այլ թաղամասերում պայթյուններ են հնչել։ Այս մասին գրում է TACC-ը։ Հաղորդվում է, որ այնտեղ գործում է ՀՕՊ համակարգ։
Նախկինում Դոնեցկում պայթյուններ էին գրանցվել մայիսի 31-ին։ Տեղի բնակիչները լսել են առնվազն 7-8 պայթյուն։
Նշվում է նաև, որ մայիսի 26-ին Դոնեցկում առնվազն երեք պայթյուն է լսվել։ Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են խոցել ուկրաինական զինված ուժերի մի քանի արկեր քաղաքի Կալինինսկի և Կիրովսկի շրջանների վրա։