Շոլցը կարծում է, որ Բայդենը վերընտրվելու լավ հնարավորություններ ունի
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնում վերընտրվելու լավ հնարավորություններ ունի, ինչպես նաև բարձր է գնահատել անդրատլանտյան համագործակցության զարգացումն ԱՄՆ ներկայիս ղեկավարության ներքո։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
«Ես հավատում եմ, որ նախագահ Բայդենը վերընտրվելու լավ հնարավորություններ ունի», - ասել է Շոլցը WDR-ի կողմից կազմակերպված Եվրոպական ֆորումում։
Միաժամանակ կանցլերն ընդգծել է, որ Գերմանիան պետք է պատրաստ լինի համագործակցել ԱՄՆ ցանկացած կառավարության հետ։
«Կարծում եմ, որ մենք շատ սերտ անդրատլանտյան համագործակցություն ունենք ԱՄՆ ներկայիս նախագահի հետ: Կարծում եմ, որ դա պետք է շատ լավ հասկանալ Գերմանիայում, որ դա սովորական բան չէ, այլ մեծ հաջողություն է, որ մենք հասել ենք այսքան հեռու»,- ասել է նա: