Գեղարքունիքում բնակիչներին ինքնապաշտպանվելու համար զենք տրամադրվի․ մարզպետ
Կրակոցների ինտենսիվությունը նվազել է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Նա տեղեկացրեց, որ առաջիկայում մարզում ծրագիր կիրականացվի, ըստ որի՝ բնակիչներին ինքնապաշտպանվելու համար զենք տրամադրվի։
«Բնակավայրերում կստեղծվեն այնպիսի միջավայրեր, որտեղ բնակիչները ևս կկարողանան ինքնապաշտպանություն իրականացնել»,- ասաց Գեղարքունիքի մարզպետը։
Նա վստահ է, որ ադրբեջանական զորքերը մի օր հետ են գնալու ՀՀ սուվերեն տարածքից՝ անկախ իրենց ամրաշինական-ինժեներական աշխատանքներ իրականացնելուց։
«Ես չեմ կարող ասել՝ երբ է լինելու այդ օրը, բայց, վստահաբար, Հայաստանն իր սահմաններով լինելու է անառիկ»,- նշեց Սարգսյանը։