Դաշնակցությունը կհեղինկազրկվի, բայց կգնա ՀՀԿ-ի հետ. Արմեն Ռուստամյան. (տեսանյութ)
«Եթե անգամ կոալիցիայի մասին խոսք լինի, սա իրական կոալիցիա երբեք չի կարող լինել, որովհետև նախագահական համակարգում իրական կոալիցիայի մասին, այն էլ այն դեպքում, երբ որ նախագահն ունի հսկայական լիազորություններ, խոսելը տեղին չէ, եթե չասեմ, որ անիմաստ է:
Այն կոալիցիան, որը տեղի կունենա, 2017թ-ից հետո է լինելու»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուսատամյանը:
Նա նաև նշեց, որ եթե Դաշնակցությունը որոշել է համագործակցել, ապա կհամագործակցի, ինչ ուզում են թող ասեն: Ռուսատամյանը նաև շեշտեց, որ Հանրապետականը ցածր վարկանիշ ունի եւ համագործակցելով Հանրապետականի հետ Դաշնակցությունը կհեղինակազրկվի: Բայց հանուն փոփոխությունների Դաշնակցությունը պատրաստ է գնալ այդ քայլին ևս:
Մանրամանսերը՝ տեսանյութում