Իրանը ներկայացրել է նոր Ֆաթթահ հիպերձայնային հրթիռը
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի կողմից մշակված նոր հիպերձայնային հրթիռը 1,4 հազար կմ հեռահարություն ունի և կարող է մանևրներ կատարել: Այս մասին գրում է Irna-ն:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ներկայությամբ երեքշաբթի օրը ներկայացվել է Ֆաթթահ հիպերձայնային հրթիռը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի արտադրած վերջին զինատեսակը: