Չէի՞ր ցանկանա, որ քո մայրն էլ լիներ հերոսածին մայր. հերոսի մայրը՝ Աշոտ Փաշինյանին
Աշոտ Փաշինյան, դու նեղանում ես, երբ Գայանե Հակոբյանին անվանում են հերոսածին։ Չէի՞ր ցանկանա, որ քո մայրն էլ լիներ հերոսածին մայր։ Ա՛յ վիժվածք, ա՛յ տականք, ա՛յ ընտանյոք հանդերձ բարոյալքվածներ, ի՞նչ եք ուզում մեզնից։ Այս մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց 44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։
«Աշոտ Փաշինյան, քանի մենք կանք, Գայանեն մեզ համար արդար և հերոսածին մայր է։ Դու թշվառ ես՝ քո ընտանյոք հանդերձ։ Բոլորը գիտեն՝ Հայաստանը գիտի, հայ ժողովուրդը գիտի, Սփյուռքը գիտի, Արցախը գիտի, թե քո այդ թշվառ ոչնչություն անձը փրկելու համար քանի հարյուր զինվոր է զոհվել։ Բա դու արժե՞ս դրան, այ տականք, որ գաս հերոսածին մորը դատես։ Քեզ առևանգեն, ի՞նչ անեն։ Ամոթ մեր բոլոր դատավորներին և դատարաններին, բացի մի քանիսից»,- ասաց տիկին Լիդան։