Ստեփանակերտում հայտնաբերվել է կանեփանման բույսի 34 թուփ
Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը, իր լիազորությունների շրջանակներում շարունակում է կազմակերպել և համակարգել տարածքային ստորաբաժանումների քրեական հետախուզության ծառայության աշխատանքները` միաժամանակ ակտիվ գործունեություն ծավալում հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
Այդ թվում `ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ` թմրամիջոցների աճեցումն ու իրացումը կանխելու համար։
Հունիսի 5-ին ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու և աճեցնելու կասկածանքով, ժամը 12:20-ին Ստեփանակերտ քաղաքի 40-ամյա բնակիչ Ա.Ե.-ի կողմից օգտագործվող Մելիքավան թաղամասում գտնվող շինության կից տարածքի զննությամբ՝ բակում և առանձին տարաներում հայտնաբերվել և վերցվել է վերջինիս կողմից ցանված և մշակված կանեփանման բույսի 34 թուփ։
Նույն վայրում հայտնաբերվել է 1,38 գրամ քաշով թմրամիջոցին նմանվող չորացված բուսական զանգված:
Ստուգմամբ զբաղվում է Քրեական հետախուզության վարչությունը։