ԱՄՆ-ն ամեն ինչ կանի Իրանին թույլ չտալու ունենալ միջուկային զենք. Բլինկեն
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի թույլ չտա Իրանին միջուկային զենք ձեռք բերել, որը սպառնում է ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի անվտանգությանը։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Բլինկենի խոսքով՝ Իրանը տրամադրում է անօդաչու թռչող սարքերը ռուսական բանակին, որը դրանք օգտագործում է Ուկրաինայում, մինչդեռ Թեհրանը բարձր տեխնոլոգիական սպառազինություն է ստանում Ռուսաստանի Դաշնությունից։
«Այս առումով Իրանը չի կարող և չի ստանա միջուկային զենք, քանի որ Վաշինգտոնը պատրաստ է օգտագործել դիվանագիտության ճանապարհը՝ տնտեսական ճնշման և զսպման հետ մեկտեղ: Նախագահ Ջո Բայդենը դիտարկում է բոլոր տարբերակները, որպեսզի Իրանը միջուկային զենք չստանա»,-ասել է Բլինկենը: