Թուրքիան պետք է ճանաչել որպես ահաբեկչությանն աջակցող պետություն
Ռուսաստանի Դաշնության Պետդումայում առաջարկել են Թուրքիան ճանաչել որպես ահաբեկչությանն աջակցող պետություն, տեղեկանցնում է Вести-ն: Նշվում է, որ հատուկ ծառայությունների տվյալներով` ռուսական ինքնաթիռում ահաբեկչությունը կարող էր կազմակերպել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորումը:
ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Օբուխովի կարծիով ` Թուրքիան պետք է ընդհունել որպես ահաբեկչությանըխթանող երկիր, իսկ եթե հաստատվի թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության աջակցությունը Սինայի թերակղզում ռուսական A321 օդանավի կործանման գործում, այն պետք է ճանաչել ահաբեկչական, հայտարարել է Սերգեյ Օբուխովը։
Հիշեցնենք, որ ռուսական «Կոգալիավիա» ավիաընկերության՝ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռը կործանվել էր հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում։ Ինքնաթիռում գտնող 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել էին։