ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի լավագույն շախմատիստների վարկանիշային ցանկը
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային ցանկը։ Նոր ցանկում Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 4-րդն է 2792 միավորով։
Ուժեղագույն շախմատիստների ցանկում են նաև Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսեսյանը և այլն: Իսկ ահա 1-ին հորիզոնականում է Նորվեգիան ներկայացնող Մագնուս Կարլսենը, ով ունի 2844 միավոր:
Հավելենք, որ կանանց վարկանիշային ցանկի 43-րդ տեղում է Էլինա Դանիելյանը, իսկ 48-րդ տեղում՝ Լիլիթ Մկրտչյանը: