Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ կհետևի Ռուսաստանի տարածքում պատերազմին. Պոդոլյակ
Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ կհետևի Ռուսաստանի տարածքում պատերազմին, սա արդեն բացարձակ ճշմարտություն է:
Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը՝ հավելելով, որ Ռուսաստանը ցավ է ապրելու, և ռուսները կզգան, թե ինչ են հրթիռային հարձակումները:
Միաժամանակ նա նշել է, որ հնարավոր չէ ասել, թե երբ կարող են կյանքի կոչվել Կիևի նման ծրագրերը։