Լավ, ինչքան մարդ պիտի զոհվի, որ վերջապես քանդվի էս տխմար պատը․ Հրաչյա Պապինյանը՝ Ալավերդու միջադեպի պատճառների մասին
Լրագրող Հրաչյա Պապինյանն իր էջում հրապարակել է լուսանկարներ և կից գրել․
«Լավ ինչքան մարդ պիտի զոհվի, որ վերջապես քանդվի էս տխմար պատը կամ մյուս կողմից ցանկապատվի էնպես, որ անհնար լինի անցնելն ընդհանրապես։
Մի՞թե պարզ չի, որ այս պատը վերածվել է մարդկանց թակարդի, որ անխուսափելի մահեր է բերում ու բերելու է։ Մի՞թե երկաթուղու կողմից վճարվելիք անցումը կարգավորող երկու մարդու աշխատավարձն ավելի թանկ է, քան էս զոհերը որ տալիս ու տալիս է Ալավերդին։
Լավ ինչքա՞ն, է՞լ ինչ պիտի լինի, որ տեղից շարժվեն պաշտոնյաները։ Մի՞թե էսքան ժամանակ պարզ չդարձավ, որ էդ երկաթուղային գծանցի չակերտավոր կամրջով անցնելու համար պիտի հատուկ պարապած լինել, որ հաճախ կարելի է տեսնել ընկնող կանանց ու երեխաների։
Քանդեք ու պահանջեք երկաթուղուց, որ կարգավորվող անցում լինի այդտեղ, կամ ստորգետնյա անցում կառուցեք երկաթուղու տակով, դրա հնարավորությունը կա։ Ինչքա՞ն ջահել զոհեր պիտի լինեն ի վերջո։
Երկաթուղու քմահաճույքի պատճառով ինչքա՞ն խեղված ընտանիքներ ու ճակատագրեր պիտի լինեն, արդեն թիվն էլ ենք կորցրել։
Երեկ՝ Ժորա Պետրոսյան 28 տարեկան։
ԱՓՍՈՍ»։