Ադրբեջանական բանակը գնելու է Նախիջևանում արտադրված ավտոմեքենաները
Ադրբեջանական բանակը պատրաստվում է ձեռք բերել տեղական արտադրության ավտոմեքենաներ, տեղեկացնում է oxu.az կայքը: Ադրբեջանական բանակը 2016 թվականին համալրվելու է ավտոտեխնիկայով:
Բեռնատար ավտոմեքենաները ԿԱՄԱԶ և ՄԱԶ ֆիրմաներից են գնվելու, իսկ մարդատար ավտոմեքենաները տեղական արտադրության NAZ-Lifan ավտոմեքենաներ են լինելու: NAZ-Lifan տեսակի ավտոմեքենաները արտադրվում են Նախիջևանում: Ադրբեջանի ՊՆ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ բանակի համապատասխան մասնագետները ուսումնասիրել են Նախիջևանում արտադրված NAZ –Lifan ավտոմեքենաների հնարավորությունն ու որակական հատկանիշները և որոշել դրանք ձեռք բերել բանակի համար:
Առաջիկայում նախատեսվում է 50 հատ նման մեքենայի պայմանագիր կնքել արտադրող ընկերության հետ: