Թուրքիան հուլիսի 1-ից կբարձրացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով անցումների վճարը
1936 թվականին Մոնտրոյի կոնվենցիայի ստորագրումից ի վեր, որը կարգավորում է նեղուցներում նավարկությունը, երկրորդ անգամ կթանկանա Բոսֆորի և Դարդանելի տուրքը:
Այս մասին գրում է Anadolu-ն:
2022 թվականի հոկտեմբերին արժեքը բարձրացավ մինչև 4,08 դոլար։ Այժմ այն կբարձրացվի մինչև 4,42 դոլար: Այն եկամուտը, որ Թուրքիան ստանում է միայն նեղուցներով անցնելու համար, պետք է հասնի տարեկան 900 միլիոն դոլարի: