Հայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համարԻնչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքիցԿարևորվել է ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը ՀայաստանինԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՓաշինյանը հունից դուրս եկավ՝ դիմելով Լևոն Քոչարյանին․ «Հագիցդ հանելո՛ւ եմ կախած վիճակում»Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԿանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ պետության կառուցման կարևոր մաս. ՄակունցՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՄանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամՄեկ օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԱԳՄԱՆ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերինԲյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվելԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին նոր փուլ կմտնի. Վենս«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)ԵՄ-ն Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրել է 90 միլիարդ եվրոԿիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքըԴրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԼարված և անառողջ մթնոլորտ. ի՞նչ է կատարվում Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով․ ՊԵԿԿոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը գուցե արձագանքի Ալիևին, չե՞ք ուզում դուք արձագանքել. ՔՊ-ական Ալեքսանյանը «թռավ» լրագրողի հարցից (տեսանյութ)ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները հասել են երկրի պատմության ամենաբարձր մակարդակինՁեր խմբակցության աղը Էդգար Ղազարյանն ա. Ղազարոս, խելքի եկուր. ՔՊ-ական պատգամավորը երգ հիշեց (տեսանյութ)591 մլն դրամ՝ արդարացվածների կրած վնասի դիմաց․ պետության համար թանկ բեռ են քրեական հետապնդումները. Hetq.amՄոր նկատմամբ բռնությnւն և մեկ այլ անձի uպանության փորձ կատարած քաղաքացին կալանավnրվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԳիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքըԱրփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին (տեսանյութ)
Փարաքարի նոր բդեշխը. ՔՊ-ական պատգամավորի տան դիմաց ձայնային ազդանշանն արգելող ցուցանակ է տեղադրված. «Փաստինֆո»
ԱՄՆ-ում կործանվել է NBC News հեռուստաալիքի ուղղաթիռը. զոհվել են լրագրողներԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան32 ժամ գազ չի լինի Էրեբունու բազմաթիվ հասցեներում
Ինչո՞ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը..․ Արթուր Դանիելյան
Եթե Գոռ Մինասյանի դեմ հաղորդում չգրեր, իրեն էին կալանավորելու․ Տաթևի վարչական ղեկավարի փաստաբանների հայտարարությունը
Դուք, որ տապալել եք երթևեկության միասնական ցանց ստեղծելու ձեր ծրագիրը, հիմա պետք է դրա համար պատասխան տա մարզից եկող բնակի՞չը. ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Դուք ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան իրենք. դուք ադրբեջանցիների հերոսներն եք. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Եթե կոմպրոմիսի են գնում ձեզ հետ, «նախկին թալանչին» դառնում է գործարար, հերոս հարկատու. Յոլյան (տեսանյութ)
Շիրակում երեխան իրենց տան բակում ընկել է ջրի տարայի մեջ և նրա մոտ արձանագրվել է «ջրահեղձություն»․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Բա ի՞նչ էիք ուզում՝ գայինք ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՞ս. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանը տգետ է. ձեր գոռալուց նա չի դառնալու պակաս տգետ. Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում լարեց իրավիճակը (տեսանյութ)
Առուշանյանի հարցով վիճում էի շատերի հետ, ասում էի՝ ՔՊ-ի հետ չի համագործակցի, ցավում եմ ու ափսոսում․ Իշխան Սաղաթելյան
Ադրբեջանի հաղթանակը ողջ իսլամական աշխարհի հաղթանակն է․ Արցախի օկուպացիան Փաշազադեն տարել է կրոնական հարթություն
Խոշորացման ծրագրերը կենացների մակարդակի են և դրանց տակ որևէ թվային արդյունք չկա. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)
Քաղաքականություն

Իրավաչափ է ոչ թե 1976, այլ 1926թ. քարտեզը, իսկ քարտեզով անկլավների թեման փակվում է․ մասնագետների արձագանքը՝ Միրզոյանի հայտարարությանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, թե սահմանազատման վերաբերյալ կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա, բայց, ըստ Միրզոյանի, սահմանազատման հիմք պետք է լինեն ոչ թե այնպիսի փաստաթղթեր և քարտեզներ, որոնք ձեռնտու են այս կամ այն կողմին, այլ նրանք, որոնք իրավական հիմքի առումով հնարավորինս ամենաանխոցելին են։

«Եթե դա 1975 թվականի քարտեզն է, ուրեմն դա 1975 թվականի քարտեզն է, հակառակ պարագայում՝ բոլոր կողմերն ունեն իրենց պատկերացումներն իրենց ձեռնտու քարտեզների մասին»,- ասաց Միրզոյանը։

Հարկ է նկատել, որ երբ Արարատ Միրզոյանը խոսում է քարտեզի ձեռնտու-չձեռնտու լինելու մասին ու վկայակոչում է ոչ թե 1926, այլ 1975-76թթ. քարտեզը, ապա կարիք կա հիշեցնելու իրեն երկրի թիվ մեկ դիվանագետ համարող անձնավորությանը, որ իր մատնանշած քարտեզը ձեռնտու է միայն ադրբեջանական կողմին, ու եթե ինքն իսկապես հայ է համարվում, ապա, որպես հայ պաշտոնյա, չպետք է առաջ քաշի ու հակառակորդին հուշի նրանց ձեռնտու տարբերակներ։

Իսկ երբ Միրզոյանը հարցը դիտարկում է իրավական հիմք ունենալ-չունենալու տեսանկյունից, ապա այստեղ էլ հարկ է նկատել, որ այս առումով ևս պետք է սեղանին դնել ոչ թե 1975, այլ դարձյալ 1926-ի քարտեզը։

Համենայդեպս, մասնագետները վստահեցնում են, որ այն ավելի իրավաչափ է։

Օրինակ՝ Իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանը մատնանշում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի դեմարկացիան ու դելիմիտացիան պետք է իրականացվի 1926թ քարտեզով, քանի որ իրավաբանորեն միայն այդ քարտեզն է վավերական երկու պետությունների սահմանների զատման և գծման համար:

Նա բացատրում է, որ ԽՍՀՄ կազմի մեջ մտնելու պահին Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններն առաջին անգամ զատվել ու գծվել են հենց 1926թ-ին (այլի մասին տեղեկություն այս պահին առկա չէ), իսկ սահմանների հետագա փոփոխությունները կրել են խիստ պայմանական ու ձևական բնույթ` ԽՍՀՄ կազմի մեջ մտնող հանրապետությունների վարչական սահմանների կարգավիճակով և երբևէ չեն կարող դիտարկվել որպես պետական սահմանների փոփոխություններ:

Ըստ Արթուր Ղազինյանի, իրավական առումով, խիստ վիճելի է 1976թ. քարտեզով պետական սահմանի զատման ու գծման որոշումը, քանի որ չունի որևէ իրավական հենք և առավելապես հիմնված է այս պահին տարածաշրջանում ձևավորված ուժերի հավասարակշռության վրա:

Ավելին, Ղազինյանը վստահեցնում է, որ եթե սահմանների զատումն ու գծումը տեղի չունենա 1926թ. քարտեզով, ապա սահմանազատման ու սահմանագծման գործընթացը կհամարվի ոչ իրավաչափ և կմնա վիճելի․ «Գործընթացը չի հանգեցնի տարածաշրջանային խաղաղության ու կայունության»,- ընդգծում է Ղազինյանը:

Քարտեզագիր Ռուբեն Գալչյանն էլ նկատում է՝ եթե խոսքը 1926 թվականի քարտեզի մասին է, ապա դա շահեկան է Հայաստանի համար։

«1926 թ-ի քարտեզով Հայաստանը միացած է Լեռնային Ղարաբաղին և միայն Աղավնո գետով է բաժանվում։ Կապանի օդանավակայանի տարածքը Հայաստանի տարածքում է, Շուռնուխի շրջանը հայկական է, անկլավներ էլ գոյություն չունեն, Արծվաշենը Հայաստանինն է։ Սա նշանակում է, որ այս քարտեզով անկլավների թեման փակվում է, Ալ լճերն էլ Հայաստանինն են»,- ասում է քարտեզագիրը։

Արմինե Մկրտումյան