Ղրղզստանում ձերբակալություններ են իրականացրել հեղաշրջման փորձի մեջ կասկածվողների շրջանակներում
Ղրղզստանի հատուկ ծառայությունները մի շարք ձերբակալություններ են իրականացրել հեղաշրջման փորձի մեջ կասկածվողների շրջանակներում: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Նշվում է, որ մի խումբ մարդիկ պատրաստվում էին բռնի ուժով զավթել իշխանությունը։ Թե կոնկրետ ով է բերման ենթարկվել հատուկ ծառայության կողմից, չի նշվում։ Պաշտոնապես իրավապահ մարմինները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։