Զատուլինը կարող է զրկվել Պետդումայում զբաղեցրած պաշտոնից
Ուկրաինայում Պուտինի նպատակների ձախողման մասին հայտարարած Զատուլինը կարող է զրկվել Պետդումայում զբաղեցրած պաշտոնից:
Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին կարող են զրկել զբաղեցրած պաշտոնից և հեռացնել «Եդինայա Ռոսիա»-ից այն բանից հետո, երբ նա ասել է, որ Ռուսաստանը չի կարողացել հասնել Ուկրաինայում հատուկ գործողության նպատակներից որևէ մեկին։
«Եդինայա Ռոսիա»-ում այս հարցով արդեն իսկ տեղի են ունենում խորհրդակցություններ, որոնց պատասխանատուն «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Մակարովն է, գրում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով կուսակցության երկու աղբյուրներին և նախագահի աշխատակազմին մոտ կանգնած զրուցակցին։ Վերջինս նշել է, որ դեռ վաղ է ասել, թե Զատուլինի նկատմամբ ինչ միջոցներ կձեռնարկվեն։