Գալուստ Սահակյանը Մարուքյանին հորդորեց ծանոթ ճարել
«15 նախագիծ ունեմ օրակարգում ընդգրկված՝ 2012-ից սկսած եւ այդ նախագծերը չեն դրվում քննարկման»:
Այսօր ԱԺ-ում դժգոհեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Ըստ պատգամավորի, իր նախագծերից հետո բազմաթիվ այլ նախագծեր են եկել, որոնք արդեն դրվել են քննարկման, բայց իր նախագծերը, որոնք շատ կարեւոր հարցերի են վերաբերվում, չեն դրվում:
«Այնպիսի տպավորություն է, որ նախագծերը ծանոթով են դրվում քննարկման»,- ասաց Մարությանը:
Նրա այս դիտարկմանն ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կատակով ասաց. «Դե ուրեմն ծանոթ ճարեք»:
ԱԺ նախագահը նկատեց, որ երբեք չի եղել, երբ որեւէ նստաշրջանում նիստը չավարտած՝ հեռանան դահլիճից:
«Օրակարգ է, բավականին ծանրաբեռնված է: Դուք ասացիք` 15 նախաձեռնություններ ունեք, մոտ 60-70 այդպիսի նախաձեռնություններ կան պատգամավորների: Աշխատում ենք: Եթե ուզում եք բոլորը լինեն, պիտի ավելի ինտենսիվ աշխատենք եւ պիտի փորձենք ամեն ինչը չքաղաքականացնել: Այստեղ ավելի շատ մեր քառօրյայի նիստերում քաղաքական դեբատներ են լինում, քան օրինագծեր ենք քննարկվում»,-ասաց Գալուստ Սահակյանը: