Երևանի քաղաքապետարանում նոր նշանակում է կատարվել
Սիրարփի Հայկազյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին քաղաքապետարանում գործակարգավարական հերթական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։