Ընդդիմությանը պախարակողները չեն գիտակցում, որ ակամա դառնում են գործիք. Արծրուն Պեպանյան
«Ընդդիմությանը պախարակողները չեն գիտակցում, որ ակամա դառնում են գործիք այս քաոսը ստեղծած դրսի գերհզոր ուժերի ձեռքին և որ անգիտորեն գործում են այդ ուժերի ծրագրին համապատասխան: Ինչպես որ 2018-ի ապրիլին հրապարակները հեղեղած խանդավառ բազմությունը չէր գիտակցում նույնը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Պեպանյանը և հացելել:
«Մի՞թե իսկապես կարծում եք, թե այս քաոսը ստեղծելու վրա տասնամյակներով տքնած գերհզոր այդ ուժերը այնքան խելք չէին ունենա, որ այնպես կազմակերպեին գործը և այնպես մշակեին քաղաքականապես անհաս մեր ժողովրդին, որ 0-ի հասցվեր իրենց պլաններին լուրջ դիմակայության հավանականությունը:
Ընդդիմության ներկա պասիվությունը կարծում եմ հիմնականում պայմանավորված է ուշացած այս իմաստնացմամբ»: