Էրդողանի հաղթանակը մեզ օդի պես պետք էր. Հունգարիայի վարչապետ
Էրդողանը կարող է միջնորդ դառնալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Նախագահ Էրդողանի հաղթանակը մեզ անհրաժեշտ էր որպես օդ՝ նրա խաղաղասիրական դիրքորոշման համար: Եթե նա չկարողանար հաղթել, ապա Թուրքիայի նախագահի պաշտոնում կլիներ պատերազմ քարոզող անձը, որի հետևանքները անկանխատեսելի կլինեին։ Թուրքիայի նախագահը հնարավորություն ունի միջնորդ դառնալ ուկրաինացիների և ռուսների միջև, ինչպես դա արեց հացահատիկի մատակարարման ճգնաժամի հետ կապված»,- գրել է Օրբանը Twitter-ում: