Ուկրաինայի հակահարձակումը Պուտինին կդրդի բանակցությունների. ԿՀՎ նախկին ղեկավար
ԿՀՎ-ի նախկին ղեկավար, ամերիկացի պաշտոնաթող գեներալ Դեյվիդ Պետրեուսը բարձր է գնահատել Ուկրաինայի առաջիկա հակահարձակման հաջողությունը։ Այս մասին Պետրեուսն ասել է BBC Today-ին տված հարցազրույցում։
ԿՀՎ նախկին ղեկավարի խոսքով՝ Արևմուտքը կշարունակի աջակցել Ուկրաինային, քանի որ այն համարում է իր անվտանգության անբաժանելի մասը և այս հակահարձակումը շատ տպավորիչ կարող է լինել:
ԿՀՎ-ի նախկին ղեկավարը կարծում է, որ ուկրաինական հակահարձակումն ուղղված կլինի ռուսների՝ հարավարևելյան ափով Ղրիմ զենք մատակարարելու հնարավորությունը կտրելուն, ինչը կսկսի թերակղզու մեկուսացման գործընթացը։ Նա կասկածում է, որ հակահարձակումը կհանգեցնի Ղրիմի ազատագրմանը, սակայն թերակղզու մեկուսացումը շատ էականորեն կփոխի պատերազմի դինամիկան: