Սրանք շառ են, եկել են, որ վրես կեղտ ման գան. Վիկտոր Դարբինյան. (տեսանյութ)
Վանաձորի ավագանին օրակարգից հանել է ավտոտրանսպորտային միջոցները կայանելու տեղական տուրք սահմանելու մասին որոշումը:
Սա նշանակում է, որ ավտոկայանատեղի համար վճարվող ցանկացած գումար այլևս անօրինական է:
Այս մասին քաղաքի բնակիչներին ու վարորդներին իրազեկելու նպատակով` «Ոչ ապօրինի ավտոկայանատեղիներին» նախաձեռնող խումբը Վանաձորի ամենամեծ ավտոկայանատեղում վարոդներին բացատրում ու թռուցիկներ էր բաժանում այն մասին, որ իրենց տրված գումարները չեն գնում համայնքային բյուջե եւ տնօրինում են անհատները:
Հիշյալ տարածքը վարձակալում է «Դիկտիս» ՍՊԸ-ն, որի տնօրեն, քաղաքապետ ազգական Վիկտոր Դարբինյանն, ակցիայի ընթացքում, «ժամանեց» դեպքի վայր:
Նա մինչեւ վերջ էլ մնաց այն համոզմունքին, որ խումբը քաղաքապետի կողմից է ուղարկված:
«Սրանք շառ են, սրանք եկել են, որ վրես կեղտ ման գան…»,- նկատեց նա:
Հիշեցնենք, որ Վիկտոր Դարբինյանը քաղաքապետ Սամվել Դարբինյանի հորեղբոր տղան է: Վերջինիս գործունեության համար, Վիկտոր Դարբինյանը դատի է տվել քաղաքապետին:
Նկատենք, որ նախաձեռնող խումբը պատրաստվում է նույն հարցով դիմել Վանաձորի համայնքի ավագանուն եւ քաղաքապետին:
Մանրամասները` տեսանյութում