Նոր Հաճնի կամրջի տակ՝ ճահճուտի մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր՝ հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի վրա ավտոմեքենա կա կայանված, դռները բաց, և կան կասկածներ, որ հնարավոր է՝ վարորդը մեքենան կայանել է և իրեն կամրջից ցած է նետել:
Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանները, քննիչներն ու պարեկները կամրջի տակ՝ ճահճուտի մեջ, բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում եմ մահացածի ինքնությունը: