Վրաստանի նախագահն առաջարկել է փոխել Սաակաշվիլիի պատժի ձևը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջարկել է «մեղմել իրավիճակը» երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ՝ նրա նկատմամբ պատիժների այլ ձևեր կիրառելով, այլ ոչ կալանքի տակ։ Այս մասին նա ասել է France 24-ին տված հարցազրույցում։
Սաակաշվիլիին հնարավոր ներման մասին հարցին նա պատասխանել է, որ մի քանի բան է անում «այս իրավիճակը մեղմելու համար»։
«Կան էլեկտրոնային ապարանջաններ և պատժի այլ ձևեր»,-ասել է Զուրաբիշվիլին:
Սակայն, ըստ նրա, նույնիսկ Սահակաշվիլիի ազատ արձակումը «չի վերացնում կառավարության որոշումների պատճառով երկրի իմիջին հասցված վնասը»։
Վրաստանում իշխող «Վրացական երազանքի դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն խոստացել է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին համաներում չի կիրառվի։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խուսափել է պատասխանել պետության նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու մասին հարցին։
Ինքը՝ Սահակաշվիլին, աջակցություն է հայտնել երկրի գործող ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլիին։ Նրա խոսքով՝ հանրապետության բոլոր քաղաքական ուժերը պետք է միավորվեն երկրի ղեկավարի հետ ընդդեմ «ռուսական հեղաշրջման», որն իբր սպառնում է հանրապետությանը ներկայիս իշխանության թուլության պատճառով։