Թուրք զինվորականները Կոսովոյում կմիանան ՆԱՏՕ-ի ուժերին
Հունիսի 4-5-ը ՆԱՏՕ-ի խնդրանքով Թուրքիան հատուկ նշանակության ուժերի գումարտակ կուղարկի Կոսովոյի ինքնահռչակ հանրապետություն։ Ինչպես գրում է Gazeta.ru-ն՝ այս մասին ասված է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարության մեջ։
Նշվում է, որ Կիրքլարելի քաղաքում որպես պահեստային ստորաբաժանում է տեղակայվել 65-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի կոմանդոսների գումարտակը, որը նախկինում հատկացվել էր ՆԱՏՕ-ի ուժերին՝ Կոսովոյի համար։
«Նախատեսվում է, որ տեղակայված ստորաբաժանումը կտեղափոխվի Կոսովոյի «Սուլթան Մուրատ» զորանոց՝ 2023 թվականի հունիսի 4-5-ը»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ ակնկալում է, որ Բելգրադ-Պրիշտինա երկխոսության հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը և ԱՄՆ Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Գաբրիել Էսկոբարը հունիսի 5-6-ը կժամանեն Բելգրադ՝ քննարկելու Կոսովոյի իրավիճակը։