Օկուպացված Շուշիում կանցկացվի բասկետբոլի միջազգային մրցաշար
Հունիսի 12-ից հունիսի 13-ը Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում կանցկացվեն բասկետբոլի կանանց աշխարհի 3x3 սերիայի խաղերը: Ինչպես տեղեկացնում է AZERTAC-ը, կանանց 3x3 հավաքականի հետ մրցումներին կմասնակցի 8 թիմ, որոնցից երկուսը՝ ակումբային են։
Համաշխարհային կանանց շարքում կմրցեն կանանց 3x3 թիմերը՝ Գերմանիայից, Նիդեռլանդներից, Ռումինիայից, Հունգարիայից, Թուրքիայից և Ադրբեջանից, այդ թվում նաև ճապոնական «G FLOU» և տեղական «Նեֆթչի» ակումբը։