ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ:
«Խորապես վշտացած Օդիշա նահանգի Բալասորե քաղաքում տեղի ունեցած գնացքի ողբերգական վթարից: Հայաստանը կիսում է եղբայրական Հնդկաստանի մարդկանց վիշտը:
Մեր սրտանց ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում վիրավորներին շուտափույթ ապաքինման համար»,- ասվում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ: