Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է
Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը կալանավորվել է։
Այս մասին NEWSPRESS.am-ին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյանը։
«Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը, և Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է»,–ասաց Արևիկ Խաչատրյանը։