Նրանց համար, ովքեր հեռացել են, վերադարձ դեպի պայծառ անցյալ՝ չի լինի. Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ հեռացածների համար վերադարձ չի լինի եվրոպական «պայծառ» անցյալին: Այսօր Ռուսաստանը բոլորովին այլ երկիր է։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Մեդվեդևի Telegram-ի գրառմանը:
«Բայց մի բան կարող եմ վստահաբար ասել. հեռացածների համար վերադարձ չի լինի եվրոպական «պայծառ» անցյալին: Եվ ոչ այն պատճառով, որ նրանք մեզ այնտեղ չեն սիրում և մեզ չեն սպասում: «Նախկինների» տնային վերլուծաբանները, որոնք ոջիլի պես բազմացել են և ցրվել եվրոպական յուղոտ մարմնի վրա՝ բոլոր ուղղություններով, չեն կարող և չեն ուզում հասկանալ մի պարզ ճշմարտություն՝ Ռուսաստանն այսօր բոլորովին այլ երկիր է՝ համեմատած նախապատերազմյան շրջանի հետ»,- գրել է Մեդվեդևը: