Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելել Իրան
Հաշվի առնելով այս տարվա հունվարին Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչությունը, որի հետևանքով Իրանում սահմանափակվել էր Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը, Ադրբեջանի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տրվել չայցելել Իրանի Իսլամական Հանրապետություն: Իրան մուտք գործողները պետք է զգոն լինեն։ Այս մասին գրում է APA գործակալությունը՝ հղում տալով Արտաքին գործերի նախարարության հաղորդագրությանը:
Մասնավորապես նշվում է, որ ներկայումս Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Ադրբեջանի քաղաքացիները պարտավոր են պահպանել անվտանգության կանոնները: