Զելենսկին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է հակահարձակման
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «The Wall Street Journal»-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան պատրաստ է հակահարձակման։
«Մենք խորապես հավատում ենք, որ մեզ կհաջողվի։ Ես չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի: Անկեղծ ասած՝ դա կարող էր տարբեր լինել, բոլորովին այլ կերպ: Բայց մենք պատրաստվում ենք դա անել և պատրաստ ենք»,-ասել է Զելենսկին:
Ավելի վաղ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստվում է այս ամառ հակահարձակում սկսել Ռուսաստանի դեմ։
Սպիտակ տան խոսնակը վստահեցրել է, որ ամերիկյան կողմը կապի մեջ է եղել ուկրաինական կողմի հետ այս հարձակման պլանավորման սկզբից և պատրաստվում է զենքի նոր մատակարարումներ։
Ուկրաինան ամիսներ շարունակ ասում էր, որ հակահարձակում է նախապատրաստում Ռուսաստանի դեմ։ Այդ հարձակումների նպատակն է վերադարձնել բոլոր կորցրած տարածքները, այդ թվում՝ Ղրիմը։