Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ՊՆ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 2-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»։