Ռուսաստանը ամենավերջին սերնդի ինքնաթիռներով համալրել է սիրիական ռազմաբազան
Ռուսաստանը Սիրիայում գտնվող Հմեյմիմ ռազմաբազան համալրել է 4 Su 35C ռմբակոծիչներով: Այս մասին տեղեկացնում է oxu.az կայքը` հղում անելով Կոմերսանտի ռազմական աղբյուրներին:
Այսօր առավոտյան Աստրախանի մոտ տեղակայված ռազմաբազայից 4 Su 35C կործանիչներ Կասպից ծովի վրայով, Իրանի և Իրաքի տարածքով ուղևորվել են Սիրիա: Սիրիայում գտնվող Հմեյմիմ ռազմաբազայում ռուսական օդատիեզերական ուժերի ինքնաթիռների և ուղղաթիռների թիվը հասել է 70-ի: Թերթի հրապարակած տեղեկության համաձայն նոր ուղղարկված կործանիչները 03,04,05,06 համարներով Su 35C կործանիչներն են:
Կործանիչները համալրված են ռադիոէլեկտրոնային միջոցների կասեցման Hibina-M համակարգերով: