Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակներում. ՔԿ նախագահ
Նիկոլ Փաշինյանն առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա: Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը․
«Պարոն վարչապետը որպես վկա է հարցաքննվել»,- ասաց Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի համապատասխան հարցին։