Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու են ավելի քան 20 պետության ղեկավարներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը կմասնակցի առնվազն 20 պետության ղեկավար և 45 նախարար։
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ իր աղբյուրներին հղումով։
Նշենք, որ հունիսի 3-ին Անկարայում տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը։