Շուրջ 1 շաբաթ է, ինչ Արտաշատի և Վեդիի գյուղերում ոռոգելի ջուր չկա․ ահազանգ
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ահազանգում է՝ շուրջ 1 շաբաթ է, ինչ Արտաշատի և Վեդիի գյուղերում ոռոգելի ջուր չկա։
«Գյուղացիներն ասում են՝ արդեն երրորդ անգամ պետք է ջրած լինեին իրենց այգիները, բայց հասցրել են ընդամենը մեկ անգամ ջրել։ Այս ամենի արդյունքում, տուժելու է բերքը։
Գյուղացիները մտահոգված են, որ այս տարի բեռնատարների սեփականատերերը իրենց չեն մոտենում։ Ծիրանն արդեն հասել է, և եթե չստացվի առաջիկա օրերին մթերել, ահռելի նյութական վնասներ են կրելու։
Նշում են, որ նախորդ տարիներին իրենց մոտենում ու նախապես վճարում էին դեռևս հունվար ամսից։ Թե ի՞նչն է պատճառը, որ բեռնատարները չեն մոտենում մթերելու՝ հնչում են միայն ենթադրություններ։
Խնդիրը պահանջում է հրատապ լուծում, ինչի կապակցությամբ նաև հարցում եմ ուղարկել Էկոնոմիկայի նախարարությանը»,- գրել է պատգամավորը։