Զանգեզուրի միջանցքի նախագիծը կարևոր է նաև Հայաստանի համար. Թուրքիայում Ադրբեջանի դեսպան
Զանգեզուրի միջանցքի նախագիծը կարևոր է նաև Հայաստանի համար, որպեսզի իրեն ապահով զգա։
Միջանցքի բացումից հետո Թուրքիայի և Ադրբեջանի միջև հեռավորությունը կկազմի 38 կիլոմետր, ասել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը։
«Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանը զրկված է եղել բազմաթիվ նախագծերից։ Այդ նախագծերն անցել են Վրաստանով, ոչ թե Հայաստանով, հասել են Թուրքիա, Սև ու Միջերկրական ծովեր։ Եթե Հայաստանը զերծ մնա այս նախագծից, ապա այլ նախագծեր չի ունենա»,- նշել է նա: