97 տարեկան հասակում մահացել է Վլադիմիր Պուտինի ենթադրյալ մայրը. վրացական լրատվամիջոցներ
Վրաստանում 97 տարեկան հասակում մահացել է Վերա Պուտինան՝ կինը, ով պնդում էր, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մայրն է։ Պուտինային հուղարկավորել են մայիսի 30-ին Վրաստանի արևելյան Մետեխի Կասպսկի գյուղում։
«Նովոստի-Գրուզիա» գործակալությունը հիշեցնում է, որ սա հին պատմություն է, որը լրատվամիջոցները սիրում էին քննարկել և տարբեր ենթադրություններ անել։
Վերա Պուտինան ծնվել է 1926 թվականին Խորհրդային Ռուսաստանի Պերմի մարզի Օչերսկի շրջանի Տերեխինո գյուղում։ Այնտեղ նա ծանոթացել է ամուսնացած տղամարդու, որից երեխա է ունեցել՝ Վովա Պուտինին։ Ավելի ուշ կինն ամուսնացել է վրացու հետ և որդու հետ տեղափոխվել Մետեխի։ Նա ասել է, որ խորթ հայրը վատ է վարվել Վովայի հետ։ Արդյունքում կինը որդուն ուղարկել է Ռուսաստան ծնողների մոտ և դրանից հետո չի տեսել։ Վերա Պուտինան պնդել է, որ Վլադիմիր Պուտինին հեռուստացույցով տեսնելուն պես անմիջապես ճանաչել է: