Զախարովան պատասխանել է Քըլըչդարօղլուի մեղադրանքներին
Ռուսաստանն Արևմուտքի պես չի գործում և չի միջամտում այլ երկրների ներքաղաքական գործընթացներին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությունները:
«Մենք մտադիր ենք շարունակել համակարգված աշխատանքը թուրքական կողմի հետ՝ զարգացնելու մեր հարաբերությունների ողջ շրջանակը։ Մենք կրկնում ենք, որ մենք չենք հետևում հավաքական Արևմուտքի օրինակին և չենք ձգտում միջամտել այլ պետությունների ներքին գործերին»,- ասել է նա։
«Մենք հարգում ենք այս ընտրությունը»,- հավելել է Զախարովան։